Մամուլ

105 զոհ ունենք․ Նիկոլ Փաշինյան

105 զոհ ունենք․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին պատասխանում է ՔՊ-ական պատգամավորների հարցերին։

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 105 է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ Ազգային ժոովում Փաշինյանը հայտնել էր 49 զոհված զինծառայողի մասին։

sahman 1

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաղորդել է, որ Սոթքից մինչեւ Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները. իրավիճակը ծայրահեղ լարված է։

Կիսվել նյութով