ՄամուլՏեսանյութ

Պետք է ռազմական դրություն մտցվի. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)

Պետք է ռազմական դրություն մտցվի. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)

News.am-ը գրում է․ Հայաստանում ռազմական դրություն մտցնելու որոշում ընդունելու համար պետության մեջ գոյություն ունի Անվտանգության խորհուրդ. Անվտանգության խորհրդրում եւ կառավարությունում քննարկվում է, գնահատական է տրվում ռազմաքաղաքական իրավիճակին, իրադրությանը, մեր ուժերին, հակառակորդի ուժերին, նաեւ իրադրության զարգացման միտումները, նոր դրանից հետո որոշում է ընդունում:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Իմ անձնական կարծիքն այն է, որ պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզիզացիա արվի առաջին գծում համալրում իրականացնելու եւ բանակին թիկունք կանգնելու համար»,-ասաց նա:

seyran ohanyan

Հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունը չի հապաղում, Օհանյանը պատասխանեց. «Հապաղում են, թե ոչ, ես չեմ կարող ասել, բայց երկրի ապագայի մասին մտածող ղեկավարությունը արագ մի բան կձեռնարկեր, որովհետեւ մենք տեսնում ենք սահմաններին լարվածություն, հակառակորդի ու մեր գործողություններից խոսում ենք, բայց երկրի ներսում այդ լարվածությունը չկա:

Եթե երկիրը պատերազմի մեջ է, լարվածության ալիքը հավասարաչափ պետք է բաշխված լինի:

Մենք հիմա միայն լսում ենք հակառակրդի կողմից իրականացված հանցագործությունների մասին, գիտենք, որ ունենք զոհեր ու վիրավորներ: Բացի դրանից իմ տեղեկություններով, տարբեր հատվածներում մեր հրամանատարները, սերժանտները, կամավորականները, զինվորները ուղղակի հերոսություններ են իրականացնում:

Բայց մարտական գործողությունները ունենում են նաեւ թերություններ, որոնց մասին մենք չգիտենք: Այս պահին ես մեր ժողովրդին հանդարտության կոչ կանեի, կհորդորեի պաշտոնական տեղեկություններին լսել»:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով