ՄամուլՏեսանյութ

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ծայրահեղ լարվել է․ ՊՆ

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ծայրահեղ լարվել է․ ՊՆ

«Ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռա-հրետանային հարվածները՝ թիրախավորելով կրկին խաղաղ բնակավայրերը՝ լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր»,- քիչ առաջ հայտարարեց ՊՆ մամուլի քարտուղարը:

«Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ անվտանգության տրանսպորտային միջոցներին»,- նշեց նա:

sahman dirqer

Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ, ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը. ներկայացնելով սահմանագծում իրավիճակը՝ հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Նա նշեց, որ ՀՀ զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թշնամուն համարժեք պատասխանելու համար:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով