Ժամանց

Ֆիլմեր, որոնք ունեն անկանխատեսելի ավարտ

Ցանկանո՞ւմ եք կտրվել քաղաքական իրադարձություններից, վայելել երեկոն․ այս ֆիլմերը հենց ձեզ համար են։

Bavnews.am-ը առաջարկում է ֆիլմեր, որոնց անկանխատեսելի վերջաբանները կապշեցնեն ձեզ և կստիպեն տեխափոխվել այլ միջավայր։

1․ Մարտական ակումբ (Fight Club)

1999 թվականին հայտնի գրող Չակ Պալանիկի գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը ցնցեց կինոսերներին։ Այն  պատմում է հոգեբանական սրեսի մեջ գտնվող երիտասարդի և կյանքի հանդեպ փիլիսոփայական հայացքներ ունեցող մի տղայի մասին։ Թվում է՝ ամեն ինչ կատարյալ է, սակայն վերջին բացահայտումները շրջադարձային կլինեն հերոսների համար։

Ֆիլմեր

2․ Անիծվածների կղզին (Shutter Island)

2010 թվականին հայտնի ռեժիսոր Մարթին Սքորսը նկարահանեց «Անիծվածների կղզին» ֆիլմը։ Գլխավոր հերոսին մարմնավորում է հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կաբրիոն, ով ներկյանում է հետախույզի կերպարով։

Նա գործընկերոջ հետ գալիս է հոգեբուժարան պարզելու՝ ինչ է այնտեղ կատարվում։ Այն, ինչ կբացահայտվի վերջում շոկի կենթարկի Ձեզ։

anitsvatsneri

3․ 6-րդ զգայարան (The Sixth Sense)

Ֆիլմը պատմում է 9-ամյա փոքրիկ տղայի մասին, ով հոգեբանական խնդիրներ ունի, և նրա մոտ է գալիս փորձված և հմուտ հոգեբան Մալքոլմը։ Սակայն՝ ինչ է լինում ֆիլմի ավարտին պարզապես ապշեցուցիչ է։

4․ Դեյվիդ Գեյլի կյանքը(The Life of David Gale)

Ֆիլմը պատմում է լրագրողի և դատապարտյալի մասին, ում պատրաստում են մահապատժի ենթարկել։Այն գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ արդարադատությունը կարող է սխալվել և ունենալ անդառնալի հետևանքներ։

david gali kyanqy

5․Պրիստիժ (The Prestige)

2006 թվականին նկարահանված հայտնի Ֆիլմը պատմում է երկու աճպարարների մասին, ովքեր անընդհատ մրցապայքարի մեջ են։

Թե որքան հեռու կգնան նրանք` բացահայտելու միմյանց գաղտնիքները, կզարմացնի ձեզ։  Ֆիլմը կարճ ժամանակահատվածում գրավել է ոչ միայն ամերիկացի, այլև ողջ աշխարհի կինոսերներին։

Prestige

Լիանա Մարտիրոսյան` Bavnews.am

Կիսվել նյութով