Մամուլ

Քոչարյանը պատասխանել է` պատրա՞ստ է արդյոք գլխավորել «Հայրենիքի փրկության շարժում»-ը

Քոչարյանը պատասխանել է` պատրա՞ստ է արդյոք գլխավորել «Հայրենիքի փրկության շարժում»-ը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայրենիքի փրկության շարժման ձևաչափի վերանայման հարցի հնարավորությունը չի քննարկում։ Նման կարծիք Քոչարյանը հայտնել է ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Երկրի նախկին ղեկավարին հարցրել են, թե արդյո՞ք նա չի պատրաստվում առաջնորդել այդ շարժումը։

Ռոբերտ Քոչարյան

Քոչարյանը նշել է, որ ինքն իսկապես աջակցել է շարժմանը, և այդ շարժմանը հաջողվել է իր շուրջ համախմբել հասարակության զգալի մասին։

Քոչարյանի խոսքով` շարժման ներկայիս առաջնորդ Վազգեն Մանուկյանն արժանի, փորձառու քաղաքական գործիչ է։ Քոչարյանը հիշեցրել է, որ շարժման նպատակը նախ կառավարության հրաժարականին հասնելն է, ապա` մեկ տարի անց, արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Մանուկյանն այդ ընտրություններին չի մասնակցելու։

Share