Քիչ առաջ փաստաբանը մտավ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն. ի՞նչ է հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօրվա առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարեգործ և բարերար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Ծառուկյանի նկատմամբ հոդվածները մի քանիսն են։ Գագիկ Ծառուկյապի տուն են մտել են փողերի լվացման, հարկերից խուսափելու, խարդախության քրեական վարույթի շրջանակներում։
Այս պահին ArmLur.am-ը գտնվում է Գագիկ Ծառուկյանի առանձնատան բակում՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է այնտեղ։
Առանձնատան բակում է նաև Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը, ում թույլ տվեցին մտնել առանձնատուն միայն մի քանի ժամ անց։
Մանրամասները՝ տեսանյութում․


