ՄամուլՏեսանյութ

Քարվաճառի շրջանում թուրքական տեխնիկա է նկատվել (Տեսանյութ)

Քարվաճառի շրջանում թուրքական տեխնիկա է նկատվել (Տեսանյութ)

WARGONZO-ն հայտնում է, որ Արցախի Քարվաճառի շրջանում նկատվել է թուրքական տեխնիկա։

Ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։

թշնամու տանկեր

Ավելացնենք, որ ինչպես երեկ ուշ երեկոյան, այնպես էլ այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։

Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով