Մամուլ

Քանդեք քարե ավտոտնակներն ու դրանց տեղերում կառուցեք այգինե՛ր, կանաչապատե՛ք երկիրը․ Նորայր Նորիկյան

Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հեղափոխությո՞ւն ենք ուզում անել, ուզում ենք փոխե՞լ մեր կյանքը, ցանկանո՞ւմ ենք մեր գլխի միջից հանել աղքատությունն ու բեկել մեր հանրային մտածողությունը, խնդրե՛մ, հանրահաճո չի լինի, բայց մի՛ վախեցեք, որոշում կայացրե՛ք ու մի քանի տարիների ընթացքում քանդեք Երևանի և Հայաստանի մնացած բոլոր քաղաքների քարե ավտոտնակներն ու դրանց տեղերում կառուցեք այգինե՛ր, պարտեզնե՛ր, խաղահրապարակնե՛ր, կանաչապատե՛ք երկիրը:

Իսկ ավտոմեքենաների համար կառուցե՛ք ստորգետնյա հանրային կանգառներ, լուսավորե՛ք քաղաքները, և թող մեքենաները կանգնեն դրսում, ինչպես զարգացած Եվրոպական երկրներում:

Այլ կերպ ասած, Երևանն ու մնացած բոլոր քաղաքները դարձրեք «քաղաք-այգիներ», տեսնեմ չի՞ փոխվի մեր կյանքը…

Հ.Գ. Մշտապես համոզված եմ եղել, որ քանի չենք ստեղծել մոտիվացնող միջավայր ու մթնոլորտ, քանի լավատեսորեն չենք տրամադրվել մեր ապագայի նկատմամբ ու քանի դեռ հավատ չունենք մեր սեփական ուժերի հանդեպ, մենք մեր երազած հայրենիքը չենք ունենալու…»

Share