Մամուլ

Փոխոստիկանապետը՝ «Հայաստան» դաշինքին միացած ոստիկանի մասին

Փոխոստիկանապետը՝ «Հայաստան» դաշինքին միացած ոստիկանի մասին

Hraparak.am-ը գրում է․ Իսկ ի՞նչ կարող է ասել այն տեղեկությունների վերաբերյալ, որ ոստիկանները քաղաքացիական հագուստով որպես ցուցարար են մասնակցում Փաշինյանի հանարահավաքներին։ Այս հարցին Ֆիդանյանը պատասխանեց․

«Արձագանքելու որևէ բան չունենք, որովհետև դա չի համապատասխանում իրականությանը»։ Ֆիդանյանին հիշեցրինք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավի ժամանակ ոստիկանության զորքերի ծառայող էր այդ մասին խոսում, Ֆիդանյանը պատասխանեց․

«Մեր ուժերը առանց այն էլ բավարարում են, որ կարողանանք ապահովել մեր բուն ֆունկցիոնալ գործառույթները, և որևէ նման դեպք, ես ձեզ վստահեցնում եմ, տեղի չի ունեցել։

Անդրադառնամ մեր ծառայողին․ նախ կարծում եմ, որ նման գնահատական կարող է տալ մի անձնավորություն․․․ առհասարակ իր ելույթի և վերաբերմունքի հետ կապված, նախ նշեմ, որ մենք ունենք ոստիկանությունում ծառայության մասին օրենք, որի հոդված 39-ով հստակ սահմանված է, որ ոստիկանության աշխատակիցները չեն կարող ներգրավվել քաղաքական գործընթացների մեջ։

nerqin zorqer

Երկրորդը՝ մենք հարգում ենք մեր բոլոր ծառայակից գործընկերներին, սակայն այն անձը, որը իրեն թույլ է տալիս տևական ժամանակ ոստիկանությունում  ծառայություն իրականացնող անձանց խորհուրդներ տալ, ապա այդ անձը պետք է որոշակի ավանդ ունենա ոստիկանությունում։

Մեր ծառայակից գործընկերը ոստիկանության համակարգ ընդունվել է 2020 թվականի սեպտեմբերին ներքին զորքերում, չի մասնակցել նույնիսկ պատերազմական գործողություններին, այն դեպքում, երբ ներքին զորքերի գրեթե ողջ անձնակազմը մասնակից է եղել, և առնվազն մեկ տարվա ավանդ պետք է ունենար, որպեսզի մնացյալին խորհուրդներ կամ ուղղություններ տար»,- ասաց Ֆիդանյանը։

Կիսվել էջում