Մամուլ

Ընտրակաշառքի դեպքի տեսանկարահանման համար 1000 դոլար պարգևավճար. «Ժողովուրդ»

Ընտրակաշառքի դեպքի տեսանկարահանման համար 1000 դոլար պարգևավճար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 20-ին ընդառաջ ակտիվանում են խոսակցություններն այն մասին, որ տարբեր քաղաքական ուժեր հին ու բարի ժամանակների նման ցուցակագրել են քաղաքացիների, որոնց իբրև թե պետք է ընտրակաշառք բաժանվի կոնկրետ քաղաքական ուժի ձայն տալու համար։

Իշխանական շրջանակներից մեզ փոխանցեցին, որ այս առումով իսկապես խնդիր կա, ու քանի որ հատկապես որոշ մարզերում ուժային կառույցների աշխատանքի նկատմամբ չկա 100-տոկոսանոց վստահություն, ուստի շատ հնարավոր է, որ լինեն ընտրակաշառքի դեպքեր, որի մասին ուժայինները չհայտնեն կամ հավուր պատշաճի չարձագանքեն դրանց։

կաշառք ստանալու դեպք

Այն հարցին, թե ինչպես են պայքարելու նման երևույթների դեմ՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ ՔՊ-ում ընտրակաշառքի դեպքի տեսանկարահանման համար 1000 դոլար պարգևավճար են սահմանել։

Բոլոր նրանք, ովքեր կաշառքի առաջարկը կամ փոխանցելու պահը կտեսանկարահանեն ու կտրամադրեն իրենց, 1000 դոլար պարգևավճար կստանան, ապացույցներն էլ կփոխանցեն իրավապահներին։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել էջում