ՄամուլՏեսանյութ

Ոստիկանության հատուկ զորքերի աշխատակիցը հանեց համազգեստն ու միացավ Ռոբերտ Քոչարյանին (Տեսանյութ)

Ոստիկանության հատուկ զորքերի աշխատակիցը հանեց համազգեստն ու միացավ Ռոբերտ Քոչարյանին (Տեսանյութ)

Արարատի մարզի Ավշար համայնքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Միսակ Պետրոսյանը հանեց համազգեստը եւ միացավ «Հայաստան» դաշինքին:

Մինչ այդ նա ելույթ ունեցավ՝ նշելով, որ իր մեջ ուժ է գտել այս քայլն անելու համար:

Կոչ եմ անում ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանին, որպեսզի այս խեղկատակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանանները չկատարեն:

nerqin zorqer

Սյունիք են գնացել, ես էլ պետք է գնայի նույն ձևի , նույն ձևի հագած, կապած, բայց զգալով երկրի վտանգավոր վիճակը, ցանկացա, որ ավելի ճիշտ լինի: Գնայի Սյունիք, որ ի՞նչ տեսնեի, «ողջույն Ադրբեջան» ցուցանակն ու Ադրբեջանի դրո՞շը: Հիմա ես կոչ եմ անում իմ բոլոր ոստիկան կոլեգաներին, որ իրենք ծառայում են մեկ անձի, մեկի շահերն են պաշտպանում: Այսօրվանից ես ազատված եմ աշխատանքից:

Ողջունում եմ ձեզ, ողջունում եմ ձեր ընտրած ճանապարհը: Ցանկանում եմ բոլորիս հաղթանակ:

Պարոն նախագահ, ինչքան, որ ուզում եք ազատվել սրանցից, այնքան պետք է պարտավորված լինեք, որ գաք մեր երկիրը ծաղկեցնեք, երկիրը հանեք այս վիճակից»,-հայտարարեց արդեն նախկին ոստիկանը:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում