Մամուլ

Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց ազատազրկման․ որքան նա կկրի պատիժը

Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց ազատազրկման․ որքան նա կկրի պատիժը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը:

Այսպիսով, Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև անձի առևանգումը կազմակերպելու համար:

narek sargsyan

Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։

«Քանի որ Նարեկ Սարգսյանը որոշակի ժամանակով գտնվել է անազատության մեջ, ուստի նա 3 տարի 6 ամիս ժամկետով կկրի իր պատիժը»,–ասաց դատավորը։

Կիսվել նյութով