ԱշխարհՄամուլ

Փարիզի քաղաքապետը Կարո Փայլանին մեդալ է հանձնել ժողովրդավարության պայքարում քաջության համար

Փարիզի քաղաքապետը Կարո Փայլանին մեդալ է հանձնել ժողովրդավարության պայքարում քաջության համար

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, VERMEILLE շքանշանով պարգևատրել է Թուրքիայի երկրի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:

«Փարիզում անցկացվող արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի կառավարության անդամներ, նախարարներ, մտավորականության և հոգևորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև ինքը ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով իր խոսքում շեշտել է Կարո Փայլյանի դերը Թուրքիայի խորհրդարանում և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար»,- գրում է «Nouvelles d’Arménie Magazine» ֆրանսիական պարբերականը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքի ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 30-ին, խոստացավ Ֆրանսիայի Հանրապետության օրացույցում ներառել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Կիսվել նյութով