ԺամանցՏեսանյութ

Փաշինյան ընտանիքի արկածները. Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին» (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է դստեր՝ Շուշան Փաշինյանի հերթական արկածային վլոգը և գրառում կատարել։ «Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»

Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երեւում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տանու շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Շուշանն էլ՝ իր սովորության համաձայն ամեն ինչ նկարեց, նաեւ որպես ընտանեկան խոշոր իրադարձություն:

Միայն՝ խնդրում եմ, դիտողություններ չանեք, որ ետեւի նստարանին երեխաների ամրագոտիները գցված չեն:

Առանց այն էլ խախտել ենք «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը: Փախուստը փախուստ է՝ ժանրի բոլոր կանոններով»։

Տեսանյութը՝ ստորև

Կիսվել էջում