Մամուլ

Փաշինյանն իր համադասարանցի ոստիկանապետին ամսական վճարում է 70.000 դոլար. Dejavu

Փաշինյանն իր համադասարանցի ոստիկանապետին ամսական վճարում է 70.000 դոլար

Dejavu թելեգրամ-ալիքի տեղեկությունով՝ պատերազմի ավարտից հետո վարչապետն իր մոտ է հրավիրել հրաժարականի դիմում գրած Ոստիկանապետ Վահե Ղազարյանին և նոր առաջարկություն արել։

Փաշինյանը Ղազարյանին խնդրել է չլքել պաշտոնն այդ պատասխանատու ժամանակահատվածում, խնդրել է շարունակել ծառայությունը հատկապես իր անվտանգությունը պահելու մասով։

Նա Ոստիկանապետին զգուշացրել է, որ կարող են անսպասելի զարգացումներ լինել և որ շատ կարևոր է իր և իր ընտանիքի պահպանությունն իրականացվի ամենայն լրջությամբ։

Վահե Ղազարյան

Վարչապետը անկեղծացել է, որ չի վստահում բացի իրենից ոչ մեկին, իսկ որպես խրախուսում՝ պայմանավորվել են, որ ամիսը կանխիկ 70000$ կտրամադրի Ղազարյանին, ասելով, թե կարող է այդ գումարն իրեն պահել, կարող է բաժանել, միայն՝ խնդիրը կատարեն բարձր մակարդակով։

Ղազարյանը համաձայնվել է, իսկ ամսական վճարումները հանձնարարվել է կատարել Համահայկական հիմնադրամից ստացված և կանխիկացրած միջոցներից։ Թե որքան է այդ գումարից բաժանում, պարզել չհաջողվեց, ըստ երևույթի նոյեմբեր ամսից սկսած վճարումները իրենց նպատակին ծառայում են»։

Կիսվել էջում