ԱշխարհՏեսանյութ

«Փաշինյանը հեչ, ես դրան ինչ-որ պետք է ասել եմ… Ես Քոչարյանին և Սարգսյանին եմ հաղթել, ովքեր գրավել էին մեր քաղաքները…». Ալիև (Տեսանյութ)

«Փաշինյանը հեչ, ես դրան ինչ-որ պետք է ասել եմ… Ես Քոչարյանին և Սարգսյանին եմ հաղթել, ովքեր գրավել էին մեր քաղաքները…». Ալիև

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Աղդամ և հանդես է եկել ելույթով։ 

«Փաշինյանը հեչ… Ես դրան ինչ-որ պետք է ասել եմ… Ես Քոչարյանին և Սարգսյանին եմ հաղթել, ովքեր գրավել էին մեր քաղաքները…»:

Իլհամ Ալիև

Նշենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան այցելել էին Ֆիզուլիի և Ջեբրաիլի շրջաններ։

«Մենք նշում ենք մեր փառահեղ հաղթանակը: Քանդված Աղդամ քաղաքը մենք կվերականգնենք, բոլոր գյուղերը: Մենք կոտրեցինք թշնամու մեջքը, ստացանք փառահեղ հաղթանակ: Մենք ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ նրանց լեգենդները, առասպելները բոլորը մանրուք են: Հայոց բանակում կան ավելի քան 10 հազար դասալիքներ, և նրանց թիվը դեռ ավելին կլիներ», – ասել է Ալիևը Աղդամ կատարած այցի ժամանակ:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով