Մամուլ

«Երեխեն ինձ հետ խոսելիս զոհվեց». Արցախում նահատակված 22-ամյա Նորայրը տան միակ երեխան էր

«Երեխեն ինձ հետ խոսելիս զոհվեց». Արցախում նահատակված 22-ամյա Նորայրը տան միակ երեխան էր

168.am-ը գրում է․ Արցախում նահատակված 22-ամյա Նորայր Վարդանի Սարգսյանը Շիրակի մարզի Հարթաշեն գյուղից էր, տան միակ զավակը: Նրա հորեղբայրը՝ Վահան Սարգսյանը, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Նորայրը 7 տարեկան է եղել, երբ նրա մայրը մահացել է:

«Նորայրը ոչ քույր, ոչ եղբայր չունի, 7 տարեկանում էլ մորն էր կորցրել: Պահեցինք, մեծացրեցինք, եղավ 22 տարեկան ու այսպես եղավ… Ապրում էինք միասին՝ ինքը, հայրը, ես, ես էլ ընտանիք չունեմ, ամուսնացած չեմ: Մեզ հետ նաև Նորայրի տատիկն էր ապրում՝ մայրս, ինքն էլ անցած ամիս մահացավ, այսօր 40 օրն է…»,- նշեց Վահանը:

norayr sargsyan

Նորայրի հորեղբայրը պատմեց, որ եղբորորդին դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ, ծառայությունն ավարտելուց 1 ամիս անց աշխատանքի էր անցել ոստիկանության ներքին զորքերում:

«Գնաց թղթերը տվեց, ընդունվեց ոստիկանության ներքին զորքեր: Գոհ էր, աշխատում էր, լավ էր, մեզ էլ էր օգնում: Այս կռիվը, որ եղավ՝ հենց առաջին օրերին մեկնեց ռազմաճակատ, բայց հոկտեմբերի 22-ին, որ տատիկը մահացավ՝ 3 օրով եկավ, մասնակցեց արարողություններին:

norayr

Ես իրեն համոզեցի, որ չգնա, պատասխանեց՝ ընկերս մահացել է, ինքը կին ու երեխա ունի, ես ոչ մի բան չունեմ… Երեխեն գնաց այն բանով, որ նորմալ պետք է լիներ, այն էլ այսպես եղավ…»,- պատմեց Նորայրի հորեղբայրը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով