Մամուլ

Տոնոյանի հարցազրույցի ադրբեջանական պատասխանը

Տոնոյանի հարցազրույցի ադրբեջանական պատասխանը․

Արդեն գրեթե օրը ավարտվում է, բայց ադրբեջանական կողմը ոչ մի պաշտոնական պատասխան չի տվել ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի վերջին հարցազրույցին, որը առավել քան թիրախային ու լուրջ խնդիրների մասին բարձրաձայնող հարցազրույց էր։

Դե ադրբեջանական կողմը միշտ խուսափել է դեմ առ դեմ բախումներից ու երևի այս պահին դեռ չեն կարողացել համապատասխան հոդված գրել, սակայն սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտագերերը արդեն որոշակի չափով քննարկել են այդ հարցազրույցը։

Այդ քննարկումներից կարելի է մի հետևություն անել, որ ադրբեջանական կողմը ինչքան ձգձգի նախարարի հարցազրույցի պատասխան հոդվածի հրապարակումը, այդ ամենը ուղղված է լինելու իրենց դեմ։ Իրականում Ադրբեջանում ապրող ժողովուրդը վախենում է պատերազմական գործողություններից, իսկ նշված հարցազրույցում կոնկրետ խոսվում է ռազմական լուրջ գործողությունների մասին, որի ընթացքում հնարավոր է օգտագործվի ՀՀ ԶՈւ-ում առկա ողջ ռազմական միջոցները։

Իհարկե նման հայտարարությունը պետք է խուճապի մատներ ադրբեջանցիներին, որոնք տարիներ շարունակ ապրել են պատերազմի վերսկսվելու վախով։

Share