ՄամուլՏեսանյութ

Տիգրան Արզաքանցյանն իրեն կանգնեցրած պարեկներին ասում էր․ «Շնորհակալ եմ ձեզանից, որ զսպաշապիկ եք օրինախախտ վարորդների համար» (Տեսանյութ)

Տիգրան Արզաքանցյանն իրեն կանգնեցրած պարեկներին ասում էր․ «Շնորհակալ եմ ձեզանից, որ զսպաշապիկ եք օրինախախտ վարորդների համար» (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր մարտի 25-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, հերթական ծառայությունն են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Գառնի-Գեղարդ, ինչպես նաև գյուղական ճանապարհներկն։

Այսօր 2-րդ վաշտի ավագ պարեկ Ստեփան Կույումջյանն ու կրտսեր պարեկ Արսեն Շաղոյանը Երևան-Սևան ավտոճանապարհինդեպի Երևան ընթանալիս ստուգման նպատակով կանգնեցրել են Bentley մակնիշի NR1 գերմանական համարանիշներով ավտոմեքենան:

Պարզվել է, որ այն վարում է ժողովրդին հայտնի «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը։

Ստուգմամբ պարզվել է, որ նա և՛ ունի վարորդկան իրավունքի վկայական, և՛ ավտոմեքենայի տեխանձնագիր ու ավտոմեքենան էլ վարել է ամրակապված, ինչը չես հանդիպի հայաստանյան շատ վարորդների մոտ։

Տ. Արզաքանցյանը գոհ էր, որ պարեկներն ուժեղացված աշխատում են, ինչի շնորհիվ վարորդներն ավելի զգոն են լինում, ապա շնորհակալություն հայտնեց պարեկներին մաղթելով բարի ծառայություն։

Կիսվել էջում