Աշխարհ

Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ մահացածը 79-ամյա կին է, ով Մարնեուլիից է եղել:

Թբիլիսիի հիվանդանոցներից մեկի բժիշկ Լևան Ռատիանին լրագրողներին տեղեկացրել է, որ կնոջ մոտ եղել են այլ հիվանդություններ: Բժշկի խոսքով հիվանդը ունեցել է շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։

Վրաստանում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը՝ այս պահի դրությամբ 162 է, առողջացածներինը՝ 36։

Կիսվել նյութով