Աշխարհ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային 4048 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային 4048 նոր դեպք

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 104 732 դեպք: Ապաքինվել է 85 639 պացիենտ, մահացել է 976 մարդ: Վրաստանում երեկ արձանագրվել էր կորոնավիրուսի 3824 նոր դեպք:

Հիշեցնենք, որ այսօր նոյեմբերի 22-ին, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126224 դեպք, որոնցից 94090-ն` առողջացած, 1952-ը` մահվան ելքով:

coronavirus

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29․681 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 487․088 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1385 նոր դեպք: Ունենք 1261 առողջացած և 21 մшհվшն դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 501 է:

Կիսվել էջում