ԺամանցՄամուլ

Վարչապետի կնոջ վարսահարդարը՝ վարչապետի օգնական (լուսանկարներ)

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակում է կատարել: Սեպտեմբերի 6-ին վարչապետի հրամանով նրա օգնական է նշանակվել Սոֆյա Նավասարդյանը:

Այսօր սոցիալական ցանցերում սկսեցին քննարկել, թե վերջինս վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսահարդարն է, և, փաստորեն, վարչապետն իրեն օգնական է նշանակել կնոջ վարսահարդարին: Այս հանգամանքն ուսումնասիրելիս պարզեցինք, որ վարչապետի աշխատակազմում վարչապետի օգնական ներկայացված Սոֆյա Նավասարդյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում որպես օգտատեր գրանցված է Սոֆյա Խուդոյան:

vojaban

Նրա էջն ուսումնասիրելիս հայտնի դարձավ, որ իսկապես վերջինս վարսահար է, իսկ անձնական տվյալների բաժնում նշված է՝ ոճաբան:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը տեղեկությունը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Սոֆյա Նավասարդյանը վարչապետի և Առաջին տիկնոջ ոչ միայն ոճաբանն է, այլև արարողակարգային հարցերով զբաղվող մասնագետներից մեկը: Հիմա շարունակելու է անել նույնը, քանի որ արարողակարգի մի մաս է կազմում վարչապետի և Առաջին տիկնոջ արտաքին տեսքը»,- նշեց Եղոյանը:

Աղբյուր՝ lurer.com

Կիսվել նյութով