Մամուլ

Դուք ամենակաշառվող թաղամասում եք․ ԲՀԿ-ն այստեղ փող է բաժանում. քաղաքացին՝ Մարությանին

Դուք ամենակաշառվող թաղամասում եք․ ԲՀԿ-ն այստեղ փող է բաժանում. քաղաքացին՝ Մարությանին

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի փողոցում Հայկ Մարությանին մոտեցավ մի քաղաքացի եւ տեղեկացրեց, որ սա ամենակաշառվող թաղամասն է։

«Ես այսօր եմ իմացել, որ Բարգավաճը այստեղ կաշառք է բաժանում, մեր տուն չեն մտել, բայց փոստատարները մտնում են մարդկանց տուն ու կաշառք են տալիս։ Այնպիսի մարդկանց տուն են մտնում, ովքեր թոշակ չեն ստանում»,- ասաց Արցախի 10 բ շենքի բնակիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Հայկ Մարությանը նշեց, որ այժմ գտնվում ենք ուղիղ եթերում եւ իրավապահները անհրաժեշտության դեպքում գործին ընթացք կտան։

Կիսվել նյութով