Մամուլ

Վանաձորում 9-ամյա երեխան ընկել է պատուհանից

Վանաձորում 9-ամյա երեխան ընկել է պատուհանից

Այս մասին տեղեկացնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։ Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել ու շտապօգնության մեքենայով՝ ծանր վիճակում տեղափոխվել տեղի բժշկական կենտրոն:

Առաջին բուժօգնություն ստանալուց հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել են Երևան:

Սանավիացիա Հայաստան

Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ունի համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա և մի շարք այլ վնասվածքներ:

Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:

Կիսվել նյութով