Մամուլ

Վահան Քերոբյանին ցանկանում են կլանավորել. փաստաբան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, որ երեկ հայտարարել էր իր հրաժարականի մասին, դեռևս գտնվում է Քննչական կոմիտեում։ Ըստ որոշ տեղեկությունների, քննչական մարմինները ցանկանում են նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնել։

Ինչպես 24News-ին հայտնեց Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը, հարցաքննությունը կավարտվի մոտավորապես 21:00-ին։ «Այլ  մանրամասներ չեմ կարող ասել: Մինչև վստահորդիս հետ չզրուցեմ, թե ինչ քանակի ինֆորմացիա է անհրաժեշտ մամուլին տրամադրելու համար, ոչինչ չեմ կարող ասել», – հավելեց նա։ 

Հիշեցնենք, որ Քերոբյանի հրաժարականին նախորդել էին Էկոնոմիկայի նախարարությունում և «Սիներջի» ընկերությունում խուզարկություններ, որից հետո ձերբակալվել էին Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհանեսյանը, ինչպես նաև նույն ընկերության ծրագրերի նախկին ղեկավար, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կին Անի Գևորգյանն ու նախարարության բաժնի պետ Լիլի Մկրյանը։

Փոխնախարարին դատարանը տվել էր տնային կալանք, իսկ Անի Գևորգյանն ու Լիլի Մկրյանը շուրջ երկու շաբաթ կալանքի տակ մնալուց հետո դատախազության միջնորդությամբ ազատ էին արձակվել։ Աշոտ Հովհանեսյանը դեռ գտնվում է կալանքի տակ։ 

Կիսվել էջում