ՄամուլՏեսանյութ

Սևանի ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան, որով Գագարինում Range Rover-ի ուղղությամբ 25-ից ավելի կրակոցներ էր արձակել

Սևանի ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան, որով Գագարինում Range Rover-ի ուղղությամբ 25-ից ավելի կրակոցներ էր արձակել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այնուհետև համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների հետ, հուլիսի 10-ին Գեղամավան-Գագարին ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են Lada մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են վնասվածքի հետքեր, և կան կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են հուլիսի 4-ին Գագարին ավանի վարչական տարածքում ինքնաձիգից կրակոցներ արձակել Range Rover մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ապա դիմել փախուստի։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

lada krakocner

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 5-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, կատարելով հսկայածավալ աշխատանքներ, Կոտայքի մարզում հայտնաբերել էին Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողային հատվածներում հայտնաբերվել էին կրակոցի բազմաթիվ հետքեր:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում