Սևանի հանրային լողափերից մեկում 5-ամյա աղջկա են փրկել. նա ափից 10 մետր հեռու է եղել
Սևանա լճի 3-րդ հանրային լողափի տարածքում ջրափարկարարները 5-ամյա աղջկա են փրկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Օգոստոսի 5-ին` ժամը 15։30-ի սահմաններում, ջրափրկարարները լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են, որ ափից 10 մ հեռավորության վրա երեխա է խեղդվում։ Ջրափրկարարները կարողացել են դուրս բերել երեխային ափ ու փրկել նրա կյանքը»,– գրում է կայքը։
Նշվում է, որ փրկված երեխան 5-ամյա աղջիկ է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։


