ՄամուլՔաղաքականություն

Սրանք ընտրություններ են ապագայի համար. ՀՀ նախագահ

Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններում իր ընտրություն կատարեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին, ՀՀ քաղաքացուն այսօրվա առթիվ։ Այսօր ժողովուրդը իր կամքը պետք է արտահայտի և դա կարևորագույն իրավունքն է մեր ժաղովրդի, հետևաբար տոն է։ Եվ ես հույս ունեմ, որ մեզնից յուրաքանչյուրը այդ տոնը կնշի իր պարտականությունը կատարելով, գալով իր ընտրական տեղամաս և ընտրելով։ Ընտրելով ազատ, անկաշկանդ և անկախ։ Սա պետք է լինի ընտրություն ապագայի համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախագահը։

Կիսվել նյութով