Մամուլ

Սյունիքի մարզում հրդեհված ավտոբուսը Իրանից Երևան էր գալիս. մանրամասներ

Սյունիքի մարզում հրդեհված ավտոբուսը Իրանից Երևան էր գալիս. մանրամասներ

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում ավտոբուս է այրվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ավտոբուսը եղել է Scania մակնիշի տուրիստական ավտոբուս, որտեղ եղել են 23 ուղևոր և երկու վարորդ:

Ավտոբուսը Իրանից Երեւան եկող ուղևորատար ավտոբուս էր, ուղեւորներից ոչ ոք չի տուժել:

ավտոբուս հրդեհ

Հրշեջները մարել են ավտոբուսում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

avtobus

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 07:38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին այրվում է ավտոբուս: Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է:

Կիսվել էջում