«Չափ ու սահմա՞ն, չէ՛, չենք լսել». Սյուզաննա Մելքոնյան
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակել է Արման Ծառուկյանի մասնակցությամբ տեսանյութն ու գրել.
«Վա՛յ, Արմա՛ն ջան, մի հատ հանգստացի՛, էլի։
Չափ ու սահմա՞ն․․․
Չէ՛, չենք լսել։
Իհարկե, հրաշալի «կինո» է, որտեղ բացահայտ երևում է ձեր մենթալ համակարգը՝ թե՛ ընտանիքին, թե՛ կողակցին վերաբերվելու։
Օքեյ, գուցե շատերի համար ես «սխալ» լինեմ, բայց որևէ կնոջ համար իր ամուսնու կամ կողակցի այս «կինո-բիզնեսը» չի կարող լինել նորմալ։
Չեմ կարծում՝ Մախաչևը երբևէ նման բան աներ, անունն էլ դներ «կինո», թե բա՝ «իմ գռանիցաներն են»։
Յա, իրո՞ք, թե՞ բա՝ «կինո»»։



