Մամուլ

Սլաքով նշածը Մանվելի փաստաբանն է, ով պահանջում էր Նիկոլից՝ ներողություն խնդրել

«Սլաքով նշածը մանվելի փաստաբանն ա… Էն մարդը, որ պահանջում էր Նիկոլից, որ ներողություն խնդրի»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Արամ Մանուկյանը:

Pastaban

Լուսանկարն արվել է 2015-ին, երբ Սահմանադրական բարեփոխումների շուրջ նախագահի նստավայրում անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ներկայացուցիչներ Հայկ Բաբուխանյանի, Արտակ Գրիգորյանի, Հովհաննես Գալաջյանի, Լևոն Բաղդասարյանի և Գեղամ Գրիգորյանի հետ:

Հիշեցնենք՝ երեկ տարածվել էր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի բաց նամակն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որտեղ նա պահանջում էր, որ վարչապետը ներողություն խնդրի Գրիգորյանից:

Աղբյուր՝ mamul.am

 

 

 

Կիսվել նյութով