Ազատ խոսք

«Սերժ Սարգսյանի մասին խոսում է մի «մարդ», ով կնոջն ու երեխային դուրս էր հանել տնից». Տիգրան Վարդանյան

«Սերժ Սարգսյանի մասին խոսում է մի «մարդ», ով կնոջն ու երեխային դուրս էր հանել տնից». Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սերժ Սարգսյանի մասին խոսում է մի «մարդ», ով իր կնոջն ու 1-2 տարեկան երեխային էր դուրս հանել տնից, իսկ երեխային, հոր փոխարեն, սովորական կոնֆետ գնում էր մի հատ նոր «խորթ հայր»:

Սերժ Սարգսյանի մասին խոսում է մի քոչարյանական դիմակ հագած, բայց իրականում Քոչարյանին տակից հարված հասցնող մի տիկին, ով պառակտելուց բացի որևէ այլ բան անել չի կարող:

Սերժ Սարգսյանից տարբեր վայրերում նստած բամբասում են որոշ նախկին գործիքներ, ովքեր դեմ առ դեմ աջն են համբուրում:

Սերժ Սարգսյանի մասին վայրահաչում է մի մեդիափորձագետ, ով ավելի շատ սապոգ համբուրող է, քան թե պատմական Հայրենիք սիրող:

Սերժ Սարգսյանն ունեցել է սխալներ իր կառավարման տարիներին, բայց որևէ մեկիդ չի ասել գնաք ամենաբարձր զռացող էշի ճակատը պաչեք:

Թող ամպագորգոռ չհնչի, բայց Սերժ Սարգսյանը ձեզ շատ ա, շատ-շատ: Ձերը Նիկոլն ա, մեկ էլ իր ջրաղացին ջուր լցնող գործիչները:

Մեկ էլ աջակիցների մասին խոսելիս, լավ կանեք տարբեր հյուրանոցների համարները ստուգեք, կարող ա ձեր աջակիցներից շատ շատերին այնտեղ գտնեք:

Պարզապես ղուրբան եղեք ղուրբանատեղին, որ չի թողնում ավելի կոշտ ձեզ պատասխանենք, բայց դե դրա ժամանակն էլ է գալու. համբերությունն անսպառ չի»:

Կիսվել էջում