Մամուլ

24-ժամյա հսկողություն է սահմանվել Շորժայի լողափում

24-ժամյա հսկողություն է սահմանվել Շորժայի լողափում

ՆԳՆ ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանի հրամանով հուլիսի 10-ից Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքի հանրային լողափում ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարներն իրականացնում են շուրջօրյա հերթապահություն։

Հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով հերթապահություն իրականացնող անձնակազմն իրականացնում է 24-ժամյա հսկողություն ոչ միայն ջրում, այլև՝ ափամերձ տարածքներում։

Անձնակազմը համալրված է աշխատանքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ջրափրկարարական տեխնիկայով, միջոցներով և հանդերձանքով։

Լողափը կահավորված է զգուշացնող նշաններով։

Փրկարարները պարբերաբար իրականացնում են իրազեկման աշխատանքներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։

Կիսվել էջում