Շոու-բիզնեսՏեսանյութ

«Սա ուղղակի անհնար է, որտեղից քեզ այսպիսի ձայն»․ Անահիտ Ադամյանն անցել է «Ну-ка, все вместе!» շոուի եզրափակիչ փուլ (Տեսանյութ)

«Սա ուղղակի անհնար է, որտեղից քեզ այսպիսի ձայն»․ Անահիտ Ադամյանն անցել է «Ну-ка, все вместе!» շոուի եզրափակիչ փուլ (Տեսանյութ)

Աշոտ Ղազարյանի 17 տարեկան թոռնուհին «Россия1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» նախագծի ժամանակ կատարել է «Я тебе не верю» երգն ու ժյուրիի 100 անդամներից 82-ին։

«Ну-ка, все вместе!»-ի մանկական թողարկման ընթացքում, թեեւ Անահիտը և եղբայրը ճանաչվել էին հաղթող, սակայն չէին կարողացել ոտքի հանել ժյուրիի ամենաբծախնդիր անդամին՝ Սերգեյ Լազարեւին: Այս անգամ ռուսական շոու-բիզնեսի հայտնի երգիչը ոչ միայն ոտքի է կանգնել, այլ նաև ոգևորել Անահիտին դրական խոսքերով՝ նշելով, որ սա ուղղակի անհնար է, որտեղից քեզ այսպիսի ձայն:

anahit adamyan nkar

Անդրադառնալով Սերգեյ Լազարևի կարծիքին՝ Անահիտը խոստովանեց. «Իրականում այս անգամ իմ գլխավոր նպատակը հենց այն էր, որ այնպես երգեմ, որպեսզի Սերգեյ Լազարևը գոհ մնա իմ կատարումից:

Ուրախ եմ, որ էդպես էլ ստացվեց, ու նա ոչ միայն ոտքի կանգնեց, այլ նաև շատ հաճելի խոսքեր ասաց, ինչն ինձ անչափ ուրախացրեց: Ես, նույնիսկ, չէի սպասում, որ իրեն այնքան դուր կգա իմ ելույթը, որ ես կմտնեմ իր ֆավորիտների ցուցակի մեջ, որի կատարումը նա կտեղադրի նաեւ իր ինստագրամյան էջում»:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով