ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Ստիպված գալիս է, որ էլի մեզ փրկի. սա ծիծաղ է առաջացնում. Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Ստիպված գալիս է, որ էլի մեզ փրկի. սա ծիծաղ է առաջացնում. Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Factor TV-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, խորհրդարանական ընդդիմությունը՝ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն, կարծես թե հակված են գնալ արտահերթ ընտրությունների։ Ծառուկյանին ընդունելի է վարչապետի հրաժարականի և արտահերթ ընտրությունների գնալու տարբերակը, Մարուքյանը ևս նույն բանաձևն է առաջարկում։ Իսկ իշխանությունը կգնա՞ ընտրությունների և ի՞նչ պատճառներ կան։

-Ես կարող եմ ասել, որ առաջին իսկ օրվանից ես և «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել ենք, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու միակ սահմանադրական ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Դրանք կլուծեն հիմնական խնդիրները և նոր ընտրված իշխանությանը հնարավորություն կընձեռնեն ամուր դիրքեր ունենալ թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին քաղաքականությում՝ բանակցային գործընթացում, և թե՛ ընդհանրապես՝ հնարավորություն կընձեռնվի երկարաժամկետ ծրագրեր մշակել գոնե առաջիկա հինգ տարիների համար։

Շատ դրական եմ վերաբերվում, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն այսօր տեսակետներ հայտնեցին՝ կողմ են արտահերթ ընտրություններին։ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իշխանությունը 70 տոկոս ձայն ունի ԱԺ-ում և առանց իրենց էլ կարող են․․․ այնպես որ՝ որևէ թեկնածու չի առաջարկելու։

արամ սարգսյան ռոբերտ քոչարյան

-Պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ չորս ամիս շարունակ 17 ուժերը, որոնց թվում և՝ ԲՀԿ-ն, Վազգեն Մանուկյանի թեկնածությունն էին առաջարկում վարչապետի պաշտոնում։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Ծառուկյանն այդ մտքին եկավ չորս ամիս անց միայն։

-Գիտեք՝ էքստրեմալ իրավիճակները, ծանր դրությունները, կորուստը մարդկանց երբեմն դրդում են այնպիսի քայլեր անել, որ որևէ մեկը չի անի սովորական իրավիճակում։ Այսինքն՝ մարդկանց բորբոքվելը, փողոց դուրս գալը, ինչ-որ բաներ ջարդելը նաև հոգեբանական ենթատեքստում պետք է նայել։ Այդպես է գրեթե բոլոր մարդկանց մոտ, ովքեր նյարդային որոշակի համակարգ ունեն։

Այս պատերազմը շատ ծանր վիճակում դրեց մեր երկիրը և ամեն օր նոր բան էր ի հայտ գալիս։ Ինը կետերը ծանոթ էին մարդկանց, բայց չէին պատկերացնում՝ ինչ ազդեցություն կունենան այդ գործընթացները ժամանակի ընթացքում, կոնկրետ՝ սահմանների մոտենալը և այլն։

Մարդիկ մտածում էին՝ պարտությունից հետո ժողովուրդը փողոց դուրս կգա, գործող իշխանությունը հրաժարական կգա, բայց զարգացումները ցույց տվեցին, որ ժողովուրդը հասկացավ՝ այս նեղ իրավիճակում թշնամին լեռների հետևում է, և հռետորաբանությունը չի կորցնում, նաև՝ ներքին անկայունությունը կարող է երկիրը անդունդի եզրին հասցնել, մարդիկ փողոց դուրս չեկան, բողոքները մասսայական բնույթ չկրեցին և ակնհայտ դարձավ՝ հավաքները քաղաքական ազդեցություն չունեն։

Վերջին հավաքները 2000-ից 5000 մասնակցի շրջանում են գտնվում, հետևաբար՝ ակնհայտ էր, որ այդ ուժերը Սահմանադրությունից դուրս ուժային միջոցներով ռազմական հեղաշրջմամբ են ուզում հարց լուծել, լուրջ աջակցություն չունեն։

Արամ Սարգսյան

-Ձեր՝ «Հանրապետություն» կուսակցության մրցակիցը լինելու է նաև Ռոբերտ Քոչարյանը, որը հպարտանում է, թե երբեք չի պարտվել ընտրություններում, և այս անգամ հաղթելու է։ Նրան ինչպիսի՞ մրցակից եք համարում։

-Գիտեք, ես կարող եմ ասել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք համեստությամբ չի տառապել, ընդհակառակը՝ իր մասին ունեցած իր կարծիքով իր վարկանիշին ամենամեծ վնասն է տվել։ Մասնակցում է՝ թող մասնակցի։ Ես կուզենայի տեսնել, թե ինքը հանրության հետ ինչպես է հանդիպում։

-Կարծում եք՝ հանրության հետ հանդիպումներում խնդիրնե՞ր կառաջանան։ Հիշում ենք, որ, օրինակ, 2018-ի ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե հանրային հանդիպումներ չանցկացրեց։

-Ես չեմ ուզում խնդիրներ առաջանան։ Ես ուզում եմ տեսնել, որ ինքը գյուղամիջում կանգնած խոսում է ժողովրդի հետ։ Ես ուզում եմ այդ պատկերը տեսնել, ես ուզում եմ տեսնել՝ մարդիկ ի՞նչ հարցեր են տալիս իրեն, ինչպես են գնահատում։ Ես ուզում եմ իրեն ձեռքով բարևեն, իրեն «Ռոբ»-ով բարևեն, որովհետև տեսել եմ՝ իր վերաբերմունքն ինչպիսին է։

Նախկինում նման բաները խիստ պատժվում էին, հիմա փոխվե՞լ է մարդը, թե չի փոխվել։ Լուրջ ծիծաղ է առաջացնում, երբ ասում են՝ ինքը երկու անգամ փրկել է երկիրը, հիմա գալիս է նորից փրկելու։ Բայց էլի եմ ասում ՝ փորձ ու անցած ճանապարհ ունի, և եթե ուզենա՝ կարող է երկրին օգտակար լինել իր նյութական միջոցներով, որոնք «Սիստեմա» խմբերում են և այլն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Factor TV-ի տեսանյութում

Կիսվել էջում