Մամուլ

«Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որ անդրադառնամ». Խաչատուր Սուքիասյան

«Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որ անդրադառնամ». Խաչատուր Սուքիասյան

«Հայաստանի համար այսօր պատմական օր է, և Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Միքայելյանի արած այսօրվա հայտարարություններին։

«Հայաստանի համար այսօր պատմական օր է։ Անկախությունը նվիրական իղձ է եղել բոլորիս համար։ Այսպիսի օրով նման շատ փոքր մարդկանցից խոսելու իմաստ էլ չկա»,- ասաց Սուքիասյանը:

Խաչատուր Սուքիասյան

«Մենք պետք է ամենօրյա մեր աշխատանքով ուժեղացնենք մեր պետությունը և գնանք առաջ, իսկ մանրուքներին ուշադրություն դարձնելու դեպքում շատ կարևոր գործեր կիսատ կմնան»։

Կիսվել նյութով