Օգտակար

Սառեցված վիճակում մրգերն ավելի օգտակար են, քան թարմ վիճակում

Սառեցված վիճակում մրգերն ու բանջարեղենը ավելի օգտակար են, քան թարմ վիճակում։

Նման եզրակացության են եկել միաժամանակ Բրիտանիայի երկու ընկերություներ, որոնք սննդի բնագավառում անկախ հետազոտություններ են անցկացրել:

Ընկերությունների ներկայացուցիչները հաղորդում են, որ սառեցված վիճակում մրգերն ավելի շատ հակաօքսիդանտներ ու վիտամիններ են պարունակում, քան թարմ վիճակում:

Այդ իսկ պատճառով դրանք ոչ միայն ավելի օգտակար են մարդու օրգանիզմի համար, այլ նաեւ օգնում են կանխել քաղցկեղի հիվանդությունը:

Վիտամինների նման մեծ քանակությունը պայմանավորվում է նրանով, որ մրգերն ու բանջարեղենը սառեցնում են անմիջապես բերքահավաքից հետո:

Հենց այդ պատճառով սննդարար նյութերը դրանցում ավելի լավ են պահպանվում, քան սուպերմարկետներում վաճառքի դրված թարմ վիճակում գտնվողներում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ին:

Բայց, չնայած հետազոտության արդյունքներին, գիտնականները պնդում են, որ առավել օգտակար են այն մրգերն ու բանջարեղենը, որոնք մարդն օգտագործում է ծառից կամ թփից քաղելուց անմիջապես հետո:

Կիսվել նյութով