Աշխարհ

Սաուդացի միլիոնատերը հնարավոր է Երևանում կառուցի ամենաբարձր երկնաքերերից

Սաուդացի միլիոնատերը հնարավոր է Երևանում կառուցի ամենաբարձր երկնաքերերից

Սաուդացի արքայազն Ալ-Վալիդ բեն Թալալ Ալ-Սաուդը Երևանը դիտարկում է որպես հնարավոր հարթակներից մեկը աշխարհում ամենաբարձր երկնաքերերից մեկի շինարարության համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

Նրա խոսքով՝ ներկայում քննարկվում է 1.6 կմ բարձրությամբ աշտարակի կառուցման հնարավորությունը: Ալ-Վալիդը նշել է, որ Երևանի մրցակիցների թվում են Շանհայը, Նյու Յորքը և Լոնդոնը:

«Հետաքրքրված կողմերը պետք է մեզ հարկային արտոնություններ և պետական աջակցություն շնորհեն»,- ընդգծել է նա:

Ըստ նախագծողների՝ աշտարակը պետք է առաջ անցնի ներկայի առաջատարից՝ Դուբայի «Բուրջ Խալիֆա»-ից, որի բարձրությունը 828 մ է:

Կիսվել էջում