Մամուլ

Կփոխհատուցվի աշակերտների տրանսպորտային ծախսերը

Կփոխհատուցվի աշակերտների տրանսպորտային ծախսերը

ArmLur.am-ը գրում է․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ներկայացվել է հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգն ու հաշվետվության ձեւերը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ փոխհատուցում տրվում է Հայաստանի մարզերում տեղակայված հաստատությունների այն ուսուցիչներին որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ-ից ավելի հեռու բնակավայրի դպրոցում: Ի դեպ, 2022 թվականի հունվարի 1-ից հետո՝ փոխհատուցում կստանան նաեւ ուսուցչի օգնականներն ու հատուկ մանկավարժները:

Բացի այս, փոխհատուցում կտրվի նաեւ դպրոցահասակ երեխաներին, որոնք իրենց փաստացի բնակության համայնքում հաստատության բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում են այլ բնակավայրում: Մեզ հայտնի դարձավ, որ փոխհատուցման առավելագույն չափ է համարվում հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար:
Իսկ միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յորաքանչյուր կմ-ի համար 25 դրամ՝ բայց ոչ պակաս 200 դրամը։

Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի եւ դպրոցահասակ երեխայի համար չի կարող գերազանցել 20 հազար 200 դրամը, իսկ երթեւեկ օրերի թիվը՝ 1-ին եւ 2-րդ դասարանների աշակերտների դեպքում տարեկան 160-ը, հնգօրյա շաբաթական ուսուցում կազմակերպվելու դեպքում տարեկան 170-ը, վեցօրյա շաբաթական ուսուցում կազմակերպվելու դեպքում տարեկան 204-ը։

Կիսվել նյութով