Մամուլ

«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը մտադիր է կենտրոն բացել Ադրբեջանում

«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը մտադիր է կենտրոն բացել Ադրբեջանում ADEX-2018 ցուցադրության շրջանակներում: Այս մասին ասել է հոլդինգի հետվաճառքային սպասարկման գծով գործադիր տնօրենի տեղակալ Իգոր Չեչնիկովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ցուցադրության ընթացքում մենք մտադիր ենք մեր գործընկերներին քաղաքացիական և զինվորական ուղղաթիռների նորագույն օրինակներ առաջարկել: Ինչպես նաև մտադիր ենք արդիականացնել Ադրբեջանի տարածքում ռուսական արտադրության ուղղաթիռների համար կենտրոնի ստեղծման հարցը»,- ասել է նա:

Նշենք, որ ADEX-2018 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսն անցկացվում է Բաքվում սեպտեմբերի 25-27-ը:

Աղբյուր՝  mamul.am

Կիսվել նյութով