ՄամուլՏեսանյութ

Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի վրա (ձայնագրություն)

Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի վրա (ձայնագրություն)

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․

«Արդեն շատ բան հասկանալի է դառնում, թե ինչ, ինչ տեխնոլոգիայով և ինչպես արվեց։ Վարչապետի ու ՀՔԾ պետի հետ “պատահական” խոսելիս Արթուր Վանեցյանին “գաղտնալսում են”, դա հրապարակում, թե իշխանությունները դատական իշխանության վրա ազդում են, որպեսզի այդպիսի ընկալում ձևավորվի։

Իշխանությունները այդ վախից ձեռքերն ավելի են լվանում արդարադատությունից, որպեսզի իրենց չկասկածեն ու դատական համակարգը դառնում է նույնքան “անկախ”, որքան Քոչարյանն է ուզում ստանալ ասեն թե “Սյույնիքի անկախ լեռնահայաստան” հանրապետությունը, որտեղ այլոք’ կենտրոնական իշխանությունը մտնելու իրավունք չունեն, բացի ինքը…

armen bektashyan

Արդյունքում ձևավորվում է Վարդազարյանի ասած համակարգը ու Վանեցյանի ընկեր Վարդազարյանները “հանուն” համակարգի ազդում են ում վրա ցանկանում են։ Բոլոր տեղերում ձեռագիրն ու տեխնոլոգիան նույնն է եղել ու մնում’ Արցախում, Սյունիքում, դատական համակարգում…

Այս մարդիկ կազմակերպված քանդում են պետությունը, որը պետք է կանգնեցվի’ խստագույնս պատժելով, ըստ որում թե պետության կողմից’ օրենքով ու խիստ, թե ժողովրդի կողմից’ քաղաքական եղանակով…»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով