ՄամուլՔաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին: Թե ինչն է Քոչարյանը համարել զրպարտություն, դեռ պարզ չէ:

Նշենք, որ Քոչարյանի որդի Սեդրակն էլ դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի: Հայցվոր Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ և բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով