ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Կիևում և հարակից շրջանում գտնվող ռազմարդյունաբերական և վառելիքային արդյունաբերության օբյեկտներին, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի, Չեռնիգովի և Կիևի մարզերի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ ժամը 8։00-ի դրությամբ ռուսական օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, վիրավորվել՝ 56-ը։ Փլատակներից կենդանի է դուրս բերվել յոթ քաղաքացի։
Կիևում վնասվել է ավելի քան 20 բնակելի շենք։ Դարնիցկի շրջանում ինը հարկանի շենք է ավերվել։ Փրկվել է տասնյոթ մարդ, կան մեկ զոհ և անհետ կորած անձինք:
Տեսանյութերը՝ ստորև․


