Աշխարհ

Պուտինը շատ է հպարտանում Ղարաբաղի հետ կապված պատմությամբ. Վենեդիկտով

Պուտինը շատ է հպարտանում Ղարաբաղի հետ կապված պատմությամբ. Վենեդիկտով

«Эхо Москвы» ռադիոկայանի եթերում գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը պատմել է, թե ռուս լրագրողների հետ փակ երեկույթի ժամանակ ինչ է խոստովանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

putin

«Նա շատ գոհ է պատվաստանյութով, շատ: Շատ գոհ է, հպարտանում է Ղարաբաղի հետ կապված այս պատմությամբ: Եվ նաև հպարտանում է զենքի նոր տեսակներով: Ահա այս 3 ձեռքբերումներով է, որ նախագահը հպարտանում է»,- ասել է նա:

Հավելենք, որ փակ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 10-ին:

Կիսվել էջում