Ազատ խոսք

Պարոն Փաշինյա՞ն, բա եղա՞վ, Էս ի՞նչ նոր թեզ եք դրել շրջանառության մեջ․ Գևորգ Պետրոսյան

Պարոն Փաշինյա՞ն, բա եղա՞վ, Էս ի՞նչ նոր թեզ եք դրել շրջանառության մեջ․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարոն Փաշինյա՞ն, բա եղա՞վ…

Էս ի՞նչ նոր թեզ եք դրել շրջանառության մեջ… Էս ի՞նչ եք խոսում…

Ո՞նց թե նախարարը ծառա է:
Ծառային տերը չի ընտրու՞մ:
Մեկը ես՝ ոչ մի ծառա էլ չեմ ընտրել…
Եվ հետո, ծառան պետք է լինի մաքրակենցաղ, հմուտ և արագաշարժ…

Դու նախարար ունես, որ սկի ճանճ չի կարա սատկացնի. Ի՞նչ ծառա լինելու մասին ա խոսքը…
Այսինքն՝ մեջի խեղճուկրակը քո նախարարներն ու մարզպետներն ե՞ն…

Բա ինչի՞ նույն պարգևատրումը չեք տալիս գիտության, մանկավարժության, բժշկության, օրինականության պահպանման, արվեստի ու մշակույթի ծառաներին:
Մարդիկ 34 հազար դրամով դաս են տալիս համալսարանում, դպրոցներում, 100 հազար դրամի համար փրկարարը վտանգում ա իր կյանքը…
Չէ, վայ, մոռացա…

Վերջիններս ձեր հետ չեն քայլել, դմփ-դմփ-հու չեն բղավել…
Չեք կարողանում էլի ստից կտրվել, հո զոռով չի…»։

Կիսվել նյութով