Մամուլ

Պարոն Սիմոնյան, Դուք իմ պայքարի ընկերն եք, սակայն ես չեմ կարող իմ խղճի առաջ լինել ազնիվ, եթե այս ամենի մասին չբարձրաձայնեմ. Հայկ Սարգսյան

Պարոն Սիմոնյան, Դուք իմ պայքարի ընկերն եք, սակայն ես չեմ կարող իմ խղճի առաջ լինել ազնիվ, եթե այս ամենի մասին չբարձրաձայնեմ. Հայկ Սարգսյանը կտրականապես դեմ է Ալեն Սիմոնյանի նոր նախագծին։

Ազգային ժողովում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ներկայացրած Վիճակախաղերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկելիս, (ըստ որի առաջարկվում է փակել բուքմեյքերական գրասենյակները՝ դրանց գործունեությունը թույլ տալով միայն կոնկրետ քաղաքներում) իր բացասական կարծիքը հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Քանի որ դրանց մեծ մասը տեղի են ունենում օն-լայն տիրույթում, Հայկ Սարգսյանը կտրականապես դեմ է թեկուզ մեկ գրասենյակ փակելուն.

«Պարոն Ալեն Սիմոնյանն ասում է, որ Բժշկական համալսարանի դիմաց կա գրասենյակ, որտեղ կարող են խաղադրույք կատարել: Բայց պարոն Սիմոնյան, մենք մոռանում ենք, որ համալսարանի հենց լսարանում կարող են խաղադրույք կատարել:

Այսինքն, մենք թողնում ենք, որ մարդը դասախոսության ժամանակ լսարանում խաղադրույք կատարի, սակայն ասում ենք՝ չանցնի դիմացի մայթ և խաղադրույք կատարի:

Պարոն Սիմոնյան, խնդրում եմ մի հակասեք ինքներդ Ձեզ: Ես Ձեզ շատ եմ հարգում, Դուք իմ պայքարի ընկերն եք, այդպիսին էլ կմնաք, սակայն ես չեմ կարող իմ խղճի առաջ լինել ազնիվ, եթե այս ամենի մասին չբարձրաձայնեմ»:

Կիսվել էջում