Մամուլ

Պարզվել է Արագած սարում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը. նրանք հասակակիցներ էին (Տեսանյութ)

Պարզվել է Արագած սարում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը. նրանք հասակակիցներ էին (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է սեպտեմբերի 9-ին Արագած գյուղի վարչական տարածքում՝ սարամիջյան ճանապարհին, խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը:

zil avtovtar

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ЗИЛ մակնիշի բեռնատարը վարել է Մեծամոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Պողոս Ալեքսանյանը, ով տեղում մահացել էր: Տեղում մահացել էր նաև ուղևոր, Տարոնիկ գյուղի բնակիչ, 59-ամյա Ռաֆիկ Օզմանյանը:

voxbergakan avtovtar aragac

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 9-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արագած գյուղի վարչական տարածքում՝ գյուղից մոտ 2.5-3 կմ հեռավորության վրա գտնվող սարամիջյան ճանապարհին, ЗИЛ մակնիշի բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, և կան կասկածներ, որ մեքենայի տակ քաղաքացիներ կան։

Տեսանյութը ստորև

Share