Աշխարհ

Պարզաբանվել է կորոնավիրուսից պաշտպանվելու համար ռետինե ձեռնոցների անօգտակարությունը

Պարզաբանվել է կորոնավիրուսից պաշտպանվելու համար ռետինե ձեռնոցների անօգտակարությունը

Անգլիայի Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցը բացատրել է, թե ինչու են ռետինե ձեռնոցները անօգուտ կորոնավիրուսից պաշտպանելու համար:

The Sun-ի լրագրողները նկատել են նրա տեսանյութը TikTok սոցցանցում: Վիրաբույժ Կարան Ռանգարաջանը հայտարարել է, որ ձեռնոցները մարդկանց գիտակցության մեջ անվտանգության կեղծ զգացողություն են ստեղծում:

«Դուք ձեռնոցներ եք հագել և գնացել եք սուպերմարկետ, որտեղ շոշափում եք շատ բաներ, որոնց մակերեսին ապրում են վիրուսները: Դուք դուրս եք գալիս և շարունակում եք կրել այդ նույն ձեռնոցները՝ հավաքելով մանրէներ:

Այժմ դրանք շատ ավելին կան կուտակված, քան կարելի էր ձեռք բերել, եթե ձեռքերը ավելի հաճախ լվանայիք»,-ասում է բժիշկը:

«Հիշեք, որ հենց այդ ձեռքերով կդիպչեք մեքենայի ղեկին, ապա պատահաբար կդիպչեք ձեր դեմքին և ինքներդ ձեզ կվարակեք»:

Ռանգարաջանը հավելել է, որ նույնիսկ ձեռնոցը հանելիս մարդը դիպչում է իր «վարակված» մակերեսին: Այսպիսով, ռետինե ձեռնոցներով քայլելու փոխարեն, նա խորհուրդ է տալիս հաճախ ձեռքերը լվանալ և չանտեսել բժիշկների խորհուրդները:

Կիսվել նյութով