Մամուլ

Պարեկները Գյումրիում այս պահին «ռեյդ» են անում

Պարեկները Գյումրիում այս պահին «ռեյդ» են անում

Hraparak.am-ը գրում է․ Պարեկային ծառայության Գյումրու ստորաբաժանումներն այս պահին Գյումրիում «ռեյդ» են անում, ինչը ոստիկանությունը «ուժեղացված ծառայություն» է կոչում։

Գյումրիից մեզ փոխանցեցին, որ պարեկները տեղակայված են Գյումրի քաղաքի մատույցներում և «Լճի կանգառ» կոչվող հատվածում, ստուգում են անցնող բոլոր մեքենաները։

Նշենք, որ ոստիկանությունը նման գործողություններ Երևանում հաճախ էր անում, կանգնեցնում և խուզարկում էին մեքենաները։

Ոստիկանության այս գործելաոճը բազմիցս քննադատել է իրավապաշտպանների կողմից, քանի որ վերջիններս առանց հիմնավոր կասկածի խուզարկում են անձանց մեքենաները, մինչդեռ դրա համար դատարանի որոշում է պետք։

Մեքենաներում հաճախ ընտանիքներ են լինում, փոքր երեխաներ, որոնց անհանգստություն է պատճառվում։ Մայրաքաղաքում նման ստուգումները հիմնականում խոշոր խցանումների պատճառ են դառնում։

Կիսվել նյութով