ՄամուլՏեսանյութ

Պատահականությո՞ւն, թե՞ վենդետա. քոմենթ գրողին գտել են աչքերը հանած, ցուցարարին՝ սպանված (Տեսանյութ)

Պատահականությո՞ւն, թե՞ վենդետա. քոմենթ գրողին գտել են աչքերը հանած, ցուցարարին՝ սպանված (Տեսանյութ)

Armlur.am-ը գրում է․ Երեկ կեսգիշերին Հրազդանի կամրջի տակ հայտնաբերվել է 27-ամյա երիտասարդի դի, որը նոյեմբերի 10-ի առավոտյան մեծ թվով մարդկանց հետ մտել էր խորհրդարան: Նա նստել էր ԱԺ նախագահության աթոռին՝ եռագույնը ուսին:

Եվ ահա զարմանալի զուգադիպությամբ երիտասարդի դին Ազգային ժողով ներխուժելուց 5 օր անց գտան Հրազդան կամրջի տակ: Սպանություն , թե ինքնասպանություն ցույց կտա տարվող քննությունը:

խորհրդարան

Ի դեպ դեպքի մասին Ոստւկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ երեկ ժամը 22։25-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ մի երիտասարդ իրեն ցած է նետել Կիևյան կամրջից։

«Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 22։20-ին 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու միջոցով։ Նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»։

Հավելենք, որ Գառնիկ Պետրոսյանը ապրում էր Ներքին Շենգավիթում: Ներկա պահին իրավապահները քննում են երկու վարկած , թե երիտասարդն է ինքն է իրեն գցել, թե իրեն գցել են:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով